Կարեն Կարապետյանը շատ հայրենասեր, մեծ տղայա. Մանվել Գրիգորյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանվել Գրիգորյանը լրագրողներին հայտնում է, որ քվեարկել է հանուն պետության հզորացման, էջմիածնեցու:

Նա նաև նշում է, որ ինչպես բոլոր մարդիկ, այնպես էլ էջմիածինցիներն ունեն հանգիստ ապրելու կարիք:

Անդրադառնալով ՀՀ անկախության տոնին` պատգամավորը նշեց. «Անկախությունն աշխարհի ամենաթանկ բանն է, որը որպես մարդ պետք է ունենաս: Աստուծ ու ծնողից հետո անկախությունն ա: Անկախության համար շատ մարդիկ են իրենց կյանքը դրել զոհասեղանին և այսօր էլ շարունակում են դնել»:

Իսկ խոսելով նորընտիր վարչապետի մասին` պատգամավորը նրան համարեց մեծ հայրենասեր. «Կարեն Կարապետյանը շատ հայրենասեր, մեծ տղայա, արցախցի ա, նա Արցախի հարցում մի քայլ անգամ ետ չի գնա»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս