Էջմիածնում հաղթել է Կարեն Գրիգորյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում տեղի ունեցած համայնքապետի ընտրությունների նախնական արդյունքները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն` հաղթել է գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Նա ստացել է 10587 քվե:

Քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը, ով համարվում էր նրա հիմնական մրցակիցը, ստացել է 3651 ձայն:

Հիշեցնենք, որ նախընտրական շրջանն Էջմիածնում բավական բուռն ընթացավ, ուրբաթ գիշերը հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը ծեծի էր ենթարկվել և հոսպիտալացվել:




Լրահոս