Ինչ արդյունքներ են գրանցվել ՏԻՄ ընտրություններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` երեկ Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություներ են տեղի ունեցել: Կենտրոնական ընտրական  հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական  արդյունքները: Ըստ այդմ,  Ապարան, Էջմիածին, Վեդի, Գորիս, Նոյեմբերյան քաղաքներում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները:

Ներկայացնում ենք տվյալները.

Նոյեմբերյան

Կարեն Աբազյան, ՀՀԿ- 2588 քվե

Վանուշ Ամիրաղյան – 2355 քվե

Ապարան

Գոռ Աբրահամյան, ՀՀԿ – 2408 ձայն

Էդգար Փարվանյան, անկուսակցական, –  1112 ձայն

Վեդի-

Վարուժան Բարսեղյան, ՀՀԿ- 3623 ձայն
Մասիսում ընտրվել է միակ թեկնածուն` ՀՀԿ-ից առաջադրված Դավիթ Համբարձումյանը: Արդեն հայտնել էինք, որ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների, հաղթել է գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանը` ստանալով 10587 ձայն:

Աշտարակ

անկուսակցական Թոմաս Շահվերդյան – 4428 ձայն

անկուսակցական Ռազմիկ Տերտերյան` 3030 ձայն

ինքնաառաջադրված, ՀՀԿ անդամ Աշոտ Ղալաչյան – 2440 ձայն

ԲՀԿ Արշալույս Մեջլումյան – 6o8 ձայն

Գորիսում վերընտրվել է գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը` 8367 քվեով: Իսկ Քաջարանում վերընտրվել է անկուսակցական Մանվել Փարամազյանը՝ ստանալով 3983 ձայն:

Աճարկուտում անկուսակցական Մանվել Ավետիքյանը 75 ձայն ստանալով հաղթել էր գործող ՀՀԿ-ականին, ով ստացել էր 28 ձայն: Այրումում հաղթել է գործող ՀՀԿ-ական համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, նա 1531 ձայն ստանալով՝ առավելության է հասնել հիմնական մրցակից անկուսակցական Դավիթ Փարսադանյանից: Բերքաբերում ևս հաղթել է գործող ՀՀԿ-ական ղեկավարը՝ Արթուր Մադաթյանը:




Լրահոս