Արփինե Հովհաննիսյանը երկօրյա այցով մեկնել է Լեհաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավար Մայքլ Ջորջ Լինքի հրավերով, սեպտեմբերի 19-ին երկօրյա այցով մեկնել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա:

«Ընտրական գնահատմանը  և առաջարկություններին հաջորդող զարգացումները» խորագրով միջոցառմանը Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ վերջին զարգացումներն ու Հայաստանի ընտրական գործընթացի փորձը:

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս