ՀԱՐՑ. Մահացել է հարազատ քույրս: Ինձնից եւ առանձին բնակվող թոռնիկից բացի քույրս այլ հարազատներ չուներ: Կարո՞ղ եմ հավակնել նրա գույքին (քրոջս կողմից սեփականաշնորհված բնակարանին), բայց նշեմ, որ կտակ չկա:
Գայանե Մխիթարյան (56 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս դեպքում դուք երկրորդ հերթի ժառանգ եք: Երկրորդ հերթի ժառանգորդները ըստ օրենքի կանչվում են ժառանգման առջին հերթի ժառանգորդների բացակայության կամ նրանց կողմից ժառանգության չընդունման դեպքում (ՀՀ Քաղ. օր. 1215 հոդված):
Ժառանգողի (Ձեր քրոջ) թոռներն ու ծոռները օրենքով հանդիսանում են ժառանգորդներ, եթե կտակի բացման ժամանակ ողջ չէ ժառանգորդ հանդիսացող ծնողը: Հետեւաբար Ձեր քրոջ թոռը իրավունք ունի հավակնել ժառանգությանը` որպես առաջին հերթի ժառանգորդ: Այսպիսով, ժառանգության ընդունման ձեր իրավունքը առաջանում է ձեր քրոջ թոռան կողմից ժառանգության չընդունման դեպքում:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը ավելի քան հստակ էր, թեեւ, ըստ ամենայնի, մեզ դիմած քաղաքացու համար` հիասթափեցնող: