«Մենք ընտրում ենք ազատությունը». Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) ՔԿՀ-ից հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետի թեկնածու,«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ) քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել, որը տարածել է Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Հայտարարությունում ասվում է. «Արայիկ Խանդոյանը երբևէ որևէ աթոռի համար չի պայքարել։ Արայիկ Խանդոյանին տված վստահության քվեն չի փոխանցվելու կամ ժառանգվելու։ Այդ քվեն պետք է բացառապես ծառայի ժողովրդին։

Ընտրություններում հաղթելը մեկ նպատակ է հետապնդում՝ հաստատել ժողովրդի անվերապահ հաղթանակը։ Ցանկացած միջամտություն՝ ճնշում, ընտրակաշառք և այլն, որակվելու է որպես բռնություն ժողովրդի Հաղթանակի և ազատ կամարտահայտության դեմ։ Որոշումը ժողովրդինն է։ Մենք ընտրում ենք ազատությունը։ Ոչ ստրկությանը»։




Լրահոս