Եղնիկ գյուղում գյուղապետի երկու թեկնածուները հավասար ձայներ են հավաքել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղում գյուղապետի պաշտոնում առաջադրված երկու թեկնածուները հավաքել են հավասար քանակությամբ ձայներ:

Գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Աշոտ Առաքելյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ ամենայն հավանականությամբ վիճականահանությամբ կընտրեն գյուղապետին. «Նշում են, որ գյուղապետին վիճակահանությամբ պիտի ընտրեն, թղթի վրա անունները գրեն, ով եղավ-եղավ, բայց եթե այսպես պետք է լիներ էլ ինչի էտքան գումար ծախսեցին ու ընտրություն կազմակերպեցին, սկզբից էլ երկու թեկնածու էինք, թող գրեին-քաշեին»:

Գյուղապետի համար սպասելի չէր նման արդյունքը, նշում է, որ դեռևս մյուս թեկնածուին չի հանդիպել և չեն քննարկել, թե ինչպես է կարգավորվելու խնդիրը:

 




Լրահոս