«Իշխանությունը ճիշտ վարվեց` նրան հեռացնելով արտաքին քաղաքականությունից, նման կույր եւ մանկամիտ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար մեզ պետք չէ»:Գագիկ Մելիքյան Եթե իշխանությունը շարունակի այսպես «ճիշտ վարվել» եւ քաղաքական ասպարեզից հեռացնել նաեւ Գագիկ Մելիքյանի նման ապաքաղաքական կերպարների, շատ ավելի լավ կլինի: Բայց քանի որ նրանք ընդունակ չեն «ճիշտ» գործելու, միայն մի դրական բան պետք է արձանագրել. 10 տարի հետո ՀՀԿ-ն հասկացել է, որ մեր երկիրը աշխարհում ներկայացվել է մանկամիտ եւ կույր մի մարդու կողմից: Հետաքրքիր է` Վարդան Օսկանյանի այս որակները Գագիկ Մելիքյանը հատկապես երբ է սկսել նկատել եւ ինչու չէր բարձրաձայնում իր մտահոգությունների մասին այն օրերին, երբ Օսկանյանը դեռ նախարար էր:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ