Ինչ վնասներն են կրել կարկուտից Սառնակունքի բնակիչները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս ամռանը տեղացած կարկուտը զգալի վնասներ հասցրեց մի շարք մարզերի բնակիչների: ArmLur.am-ի թղթակիցն այցելելով Սյունիքի մարզ,  Սառնակունք գյուղի բնակիչներից հետաքրքրվեց` այս տարվա տևական կարկուտի և խոնավ եղանակի պատճառով, որքան վնասներ են կրել իրենք:

Վերջիններս մեզ հայտնեցին, որ  այս տարվա կարկուտից կրած վնասներն անսպասելի էին իրենց համար:

Սառնակունքցի Ռոզա տատիկն ափսոսանքով ցույց տվեց սևացած կարտոֆիլի կույտը` նշելով, որ այս տարվա ստացած մի քանի պարկ կարտոֆիլը կբավականացնի միայն իրենց անձնական օգտագործման համար:

Մեր զրուցակցի խոսքով կարկուտից ցրտահարված կարտոֆիլները կծառայեն, որպես անասնակեր:

Իսկ սառնակունքցի Ռազմիկ պապը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ կարտոֆիլի բերքի նվազումը կապված է ցրտաշունչ գարնան և տաք ամռան հետ:

Մանրամասներն՝ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս