«Համախմբում»-ն և «Հայկական վերածնունդ»-ը ևս ժամանակավորապես դադարեցրին քարոզարշավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Գյումրիի կառույցի ղեկավար և ավագանու ցուցակը գլխավորող Հովհաննես Ասոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Իմ և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության անունից ցավակցում եմ Գրիգորյանների ընտանիքի անդամներին ու հարազատներին Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակի մահվան կապակցությամբ։

Հայտնում եմ նաև, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է Գյումրու ավագանու ընտրությունների հետ կապված քարոզարշավը»։

«Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու շտաբից ևս տեղեկացրեցին, որ ժամանակավորապես դադարեցնում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը՝ Գյումրիի Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան միջադեպի հետ կապված:

Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրու քաղաքապետի թեկնածու Ս. Մեխակյանը և նախընտրական շտաբը ցավակցում են Վարդեւան Գրիգորյանին և նրա հարազատներին որդու՝ Արշակ Գրիգորյանի ողբերգական մահվան կապակցությամբ:
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է կատարված հանցագործությունը եւ պահանջում անմիջապես բացահայտել ու պատժել այդ հանցագործության կատարողներին:

Հայ Ազգային Կոնգրեսի Գյումրիի նախընտրական շտաբը ժամանակավորապես դադարեցնում է նախընտրական քարոզարշավը:




Լրահոս