Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորությամբ:

Քննարկվել են Ալֆորվիլի եւ Արցախի մի շարք քաղաքների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման համագործակցությունը՝ նշելով, որ կապերի ընդլայնման եւ խորացման համար առկա են բոլոր նախադրյալները:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




Լրահոս