Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն անդրադարձել է Գյումրիում այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքին:
«Մեր ավագ ընկերոջ՝ Վարդեւան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունը՝ Արշակի անժամանակ մահը, ցնցել է Գյումրին։ Հասուն տարիքի, բարոյական բարձր նկարագրի տեր մարդու անդառնալի կորուստը մեծագույն վիշտ է պատճառել ոչ միայն հարգված ու ճանաչված ընտանիքին, այլեւ մեզ բոլորիս։ Անկեղծ ցավակցություններս հայտնելով Գրիգորյանների ընտանիքին, խնդրում ու հորդորում եմ բոլորին պատահածը միտումնավոր չդարձնել շահարկումների առարկա, դեպքը չկապել քաղաքական պրոցեսների հետ՝ հարգելով երիտասարդի հիշատակը եւ տարրական բարոյական նորմերը»,-նշել է նա։