Այսօր` սեպտեմբերի 21-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը:
Եվ հակառակորդը, որպես կանոն, Հայաստանի համար կարևոր և նշանակալից օրերին ավելի ակտիվ է իր գործողություններում:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Տավուշի մարզի մի քանի սահմանամերձ գյուղերի ղեկավարների հետ` պարզելու համար ինչպիսին է իրադրությունը:
Տավուշի մարզի Չինար համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած անհանգստությանը` գյուղում գիշերը խաղաղ է անցել: «Ամեն մարդ իր գործին ա»,- ասաց նա:
Իսկ սահմանամերձ Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը նշեց, որ առաժմ որևէ կրակոցներ չեն եղել:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 200 կրակոց:
Լիդա Եղիազարյան