Սու-24 ռուսական ռմբակոծիչներ են նկատվել Սիրիայում հումանիտար ավտոշարասյան ռմբակոծման վայրում, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան կառավարության պաշտոնյային:
Գործակալությունը գրում է, որ հարձակման համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանը:
Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ն եկել է այն եզրակացության, որ Ռուսաստանը ներգրավված է ՄԱԿ-ի հումանիտար ավտոշարասյան ուղղությամբ հասցված ավիահարվածներին:
ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դույարիչի խոսքով՝ ավտոշարասյունը կազմված էր 31 ավտոմեքենաներից, որոնցից 18-ը ռմբակոծության են ենթարկվել: