
Այսօր, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ հանձնարարել է սոցիալապես անապահովներին տարանջատել սոցիալապես ապահովներից ու նրանց համար սահմանել սակագներ, բացի այդ, գյուղատնտեսության վերամշակող ձեռնարկատերերի համար ստեղծել բարենպաստ պայմաններ:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց տնտեսագետ Զոյա Թադևոսյանի հետ, ով վարչապետի քայլը շատ ճիշտ որոշում համարեց:
«Իհարկե անապահով խավին պետք է տարբերակել ապահովներից: Սակագնային ներքաղաքականությունը այդ առումով սոցիալական կլինի, ի վերջո մենք սոցիալական պետություն ենք»,-նկատեց տնտեսագետը:
Մեր զրուցակցի խոսքով՝ այս քայլը պետք էր և ժամանակին էր: