ՀՀ էներգոհամակարգը տարիներ շարունակ իր գործունեության տիրույթում եղել է ոչ թափանցիկ. Վարդան Բոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանձնարարել է սոցիալապես անապահովներին տարանջատել սոցիալապես ապահովներից ու նրանց համար սահմանել սակագներ, բացի այդ, գյուղատնտեսության վերամշակող ձեռնարկատերերի համար ստեղծել բարենպաստ պայմաններ:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ: «Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության էներգոհամակարգը և գազամատակարարումը, ըստ էության, եղել է գործունեության ոչ թափանցիկ տիրույթում, որի պարագայում բնակչությունը չի ստացել հիմնավոր բացատրություն, թե ինչո՞ւ պետք է լինի այդպիսի սակագին»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ սակագնի մակարդակի հաշվարկը իրականացնում են սուբեկտի մոտեցմամբ կամ այլ մեթոդաբանությամբ: Տնտեսագետի հավելմամբ` քաղաքացին վճարում է կրկնակիից ավելին, ինչը նորմալ չէ:




Լրահոս