Համաշխարհային աստղերն արձագանքել են Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծությանը:
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին CNN-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ «ցավում է, ցավալի նորություն է, որ նման բան է տեղի ունեցել այդ ընտանիքի հետ»:
Ամուսնալուծության լուրին է անդրադարձել նաև երգչուհի Ադելը: Երգչուհին տեղի ունեցածը «դարաշրջանի ավարտ» է անվանել:
Նորությունը ցնցել է նաև Ջոլիի հորը՝ դերասան Ջոն Վոյտին: Նա հայտնել է, որ տեղյակ չէ տեղի ունեցածի պատճառների մասին:
Բրեդ Փիթի նախկին կինը՝ Ջենիֆեր Էնիսթոնը, հայտնել է, որ տեղի ունեցածի մասին այնպես է պատասխանել. «Դա նախկին ամուսնուս կարման» է:
Իսկ ահա Բրեդ Փիթը հայտարարել է, որ ցնցված է կնոջ որոշմամբ: