Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-24-ին ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-25-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում`
Սեպտեմբերի 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 23-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վրկ, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: