Ազատամարտիկների որոշ միություններ նեղացած են. ինչու պարգևատրումներ չեղան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազատամարտիկների բազմաթիվ մեծ ու փոքր միությունները, որոնցից մի քանիսի ղեկավարները ԱԺ պատգամավորներ են, նախագահականին ցանկեր են ներկայացրել, որպեսզի դրանցում ներառվածները Սերժ Սարգսյանի հրամանագրերով պարգեւատրվեն մեդալներով: Սակայն այդ ցանկում ներկայացված անուններից եւ ոչ մեկը պարգեւի չի արժանացել: «Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանից հետաքրքրվեց, թե ճիշտ է՝ ձեր ընկեր ազատամարտիկները դիմել են պարգեւներ ստանալու համար, բայց ձեռնունայն են մնացել:

«Մեր բոլոր ընկերներն էլ՝ մարտական, կռվել են, ժամանակին իրենց մեդալները բոլորն էլ ստացել են, բոլորս իրար հետ ենք ստացել: Ես հիմա կամաչեմ, որ ինձ մեդալ տան: Մենք կամաչենք, որ մեզ մեդալ տան էսօր: Իհարկե, դա ծառայող տղերքին չի վերաբերվում: Թող զինվորներին տան, սպաներին տան»,- պատասխանեց Մովսիսյանը: Նշենք, որ ԱԺ շատ պատգամավորներ էլ նեղացել ու չեն մասնակցել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված տոնական համերգին, քանի որ շարքային պատգամավորները զորահանդեսին մասնակցելու հրավերներ չեն ստացել:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս