«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բացառված չէ, որ նոր ձևավորվող կառավարությունում Դաշնակցությունը, պահպանելով իր ունեցած քվոտան, կորցնի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Մեր տեղեկություններով՝ Արծվիկ Մինասյանը կարող է նշանակվել բնապահպանության նախարար։
Ներկայումս այդ հարցը քննարկվում է Դաշնակցություն կուսակցության վերնախավի ու իշխանությունների միջև։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանի ու Արծվիկ Մինասյանի միջև թեթև վիճաբանության տեղի ունեցավ, որից հետո կարծիքներ էին շրջանառվում, թե վարչապետը չի ցանկանում էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նրան տեսնել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կ. Կարապետյանը ցանկանում է տնտեսական ոլորտի նախարարություններում իր համար վստահելի մարդկանց նշանակել։ Ներիշխանական պայմանավորվածությունների համաձայն՝ Դաշնակցությունը կառավարությունում ունենալու է երեք պորտֆել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։