Ժանգոտած համակարգը պետք է փոխվի. Կարեն Կարապետյանը` նորանշանակ նախարարներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներին և մի փոքր խոսեց նրանց մասին և իր ունեցած ակնկալիքներից: «Վարդան Արամյանը ֆինանսական աշխարհում հայտնի անձնավորություն է: Պարոն Մանուկյանը, Մարտիրոսյանը և Առաքելյանը ընտրված են հետևյալ հատկանիշներով` երեքն էլ հանդիսանում են այդ ոլորտների կառավարիչները, համեստ և պարկեշտ մարդիկ են և կառավարության նոր մշակույթի կրող են, մեծ հույսեր ունեմ նրանցից: Ակնկալում եմ ռեալ, համարձակ քայլեր», – նշեց նա:

Կարեն Կարապետյանը նաև առաջին հանձնարարականը տվեց գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին` խաղողի մթերման գործընթացը կազմակերպելու առումով:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս