«Հանուն Արշակի ԲՀԿ-ն Գյումրիում շարունակելու է ընտրապայքարը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող, Գյումրիի մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը ինքնաբացարկ չի ներկայացնի, հանուն մահացած որդու՝ Արշակի, կշարունակի պայքարը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ Վարդևան Գրիգորյանի փոխարեն քարոզարշավը Գյումրիում կիրականցնեն ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և նրա թիմակիցները։ Մեզ հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաև ԲՀԿ ղեկավարը:

«Մենք հետամուտ ենք լինելու, որ իրական պատճառները բացահայտվեն: Նորից չեմ ցանկանում կրկնել այն, ինչ ասել եմ: Անկախ նրանից` իրավապահ համակարգից ով ինչ է հայտարարում, ինչ է ասում, ես ինքնասպանության վարկածին չեմ հավատում: Այո´, ԲՀԿ-ն շարունակելու է ընտրապայքարը Գյումրիում: Այս պահին մենք քննարկում ենք քարոզարշավի հետ կապված խնդիրները: Դրա պատասխանատվությունը քաղաքական թիմը վերցնում է իր վրա, քարոզարշավը տանելու ենք մենք ինքներս, հանուն Արշակ Գրիգորյանի մենք շարունակելու ենք Գյումրիում ընտրապայքարը», – նշեց նա:




Լրահոս