ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Գյումրիում

Նախընտրական քարոզարշավը սկսված է, Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Բալասանյան դաշինքը» ղեկավարող, Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը մատնել է ինքն իրեն: Նա տարիներ շարունակ զբաղեցնելով պետական պաշտոններ, այդ թվում եւ օրենսդիր մարմնում՝ սեփական բիզնեսը պետական շահից չկարողացավ տարբերել: Դրա համար էլ նա գյումրեցու մոտ պարծենում է ժամանակին վճարված աշխատավարձերով: 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Շիրակի մարզում կազմել է շուրջ 15.4 հազար մարդ: Գործազուրկների թվաքանակը կազմել է աշխատանք փնտրողների 83.9%-ը կամ 12.9 հազար մարդ: Ինչպես գյումրեցիներն են ասում՝ մեզ ի՞նչ, որ քո «լակոտներին» ժամանակին փող ես տալիս: Թերեւս սրանից ավելի հիմար կարգախոս հնարավոր էլ չէր մտածել: Ահա ՀՀԿ-ի հմայքը:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ հնարավո՞ր է արդյոք, ՀՀ բուհեր սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը կազմակերպել անվճար հիմունքներով:

Իրինա Մանուկյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ սփյուռքահայ դիմորդը կարող է ընդունվել պետական պատվերով (անվճար).
ա) ընդհանուր հիմունքներով ընդունելության քննությունների արդյունքում բարձր միավորներ հավաքելու դեպքում,
բ) օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի շրջանակներում ընդունելության հանձնաժողովի որոշմամբ բաշխվող պետպատվերային տեղ ստանալու դեպքում: Անվճար տեղերի մրցույթին դիմորդները կարող են մասնակցել մանկավարժական, հայագիտական, մշակութային մասնագիտությունների համար:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օտարերկրացիները կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ նաեւ ընդհանուր հիմունքներով՝ դիմորդի փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կողմից փորձաքննությունից՝ փաստաթղթում առկա տեղեկատվության իսկության ստուգումից եւ հյուպատոսական վավերացման առկայությունը ճշտելուց, ինչպես նաեւ հաշվառելուց, միասնական տեղեկատվական բանկի ստեղծումից հետո:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե Կենտրոնական բանկն ի՞նչ չափանիշներով եւ ընթացակարգով է ընտրում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին:

Հունան Մարկոսյան (34 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, վերը նշված օտարերկրյա կազմակերպության հեղինակավոր լինելը գնահատելիս, հաշվի է առնում հետեւյալ հանգամանքները.
1) միջազգային հեղինակավոր վարկանշող կազմակերպությունների կողմից կազմակերպությանը շնորհված վարկանիշը,
2) ֆինանսական ոլորտում միջազգային համբավ ունեցող վերլուծական եւ (կամ) խորհրդատվական կազմակերպությունների կողմից հրապարակվող լավագույն կառավարիչների ցանկում ընդգրկվածությունը,
3) կառավարման ներքո գտնվող ակտիվների մեծությունը,
4) կառավարվող ֆոնդերի եկամտաբերությունը,
5) աշխարհի տարբեր երկրներում ներկայացվածության աստիճանը,
6) կազմակերպության բաժնետոմսերը Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կամ Եվրոպական միության անդամ պետությունների կապիտալի շուկան վերահսկող լիազորված մարմնի կողմից գրանցված եւ վերահսկվող կարգավորվող շուկաներում առեւտրի թույլատրված լինելը,
7) կազմակերպության կողմից կենսաթոշակային ֆոնդերի կամ նմանատիպ (ըստ ներդրումային քաղաքականության) այլ ֆոնդերի կառավարման բնագավառում փորձը, այլ էական հանգամանքներ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ կարող է լինել բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կարգավիճակ ունեցող կազմակերպություն, որը սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկից ստացել է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման լիցենզիա:




Լրահոս