Դեսպան Չարչօղլյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Վութսիս Նիկոլաոսի հետ հետ:

Խորհրդարանի նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություն իր առաքելության իրականացման գործում:

Քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է բարեկամություն խմբերի միջև շփումների և փոխայցելությունների ակտիվացման, երկու երկրների միջև իրավապայմանագրային բազայի ընդլայնման կարևորությունը: Խորհրդարանի խոսնակ Նիկոլաոսը հավելել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների խթանման օրակարգը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում, ինչն իր հերթին նոր թափ կհաղորդի Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև կապերի հետագա ընդլայնմանն ու խորացմանը:

Զրուցակցի խնդրանքով դեսպան Չարչօղլյան ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը:
Մտքեր են փոխանավկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:




Լրահոս