Լոս Անջելեսի ոստիկանությունը գործ է հարուցել հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի դեմ՝ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի համար:
Նման նորությունը տարածել են արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ: Հաղորդվում է, որ դերասանը վիճաբանության ժամանակ, որը տեղի է ունեցել անձնական ինքնաթիռում, հարվածել է իր երեխաներից մեկին:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել էր հոլիվուդյան զույգի ամուսնալուծության մասին:
Չնայած լուրջ հակասություններին՝ Բրեդ Փիթը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի փրկի ամուսնությունը, սակայն նրան չհաջողվեց, հայտնում են աղբյուրները: Դերասանի համար այդ նորությունը մեծ հարված էր:
Անջելինա Ջոլին ամուսնալուծության համար որպես պատճառ նշել է «անլուծելի տարաձայնությունները»: