Ի՞նչ է մտածում Նարեկ Սարգսյանը նախարարության վերացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գիտենք Կառավարության այսօրվա նիստում որոշվեց, որ Քաղաքաշինության նախարարության փոխարեն այսուհետ կգործի կոմիտե, որը կկոչվի Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե:

ArmLur.am-ը այս առնչությամբ փորձեց զրուցել Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ, սակայն մեր զանգերին պատասխանեց նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Եսայանը. «Նախարարությունը այլևս դառնում է կոմիտե, անունը քննարկումների արդյունքում դեռևս կհստակեցվի, բայց պետք է նշենք, որ կոմիտեն նախարարության իրավահաջորդն է լինելու»:

Նա նաև նշեց, որ Կառավորության նիստում Նարեկ Սարգսյանը, հուշարձանների թեմային անդրադառնալով, իր կարծիքը հայտնեց, որ դրանք չպետք է գործակալության կարգավիճում լինեն անկախ նրանից, թե որ նախարարության կազմում կլինի»:

Մեր այն հարցին, թե արդյոք դրական են վերաբերվում այս փոփոխություններին, թե ոչ, Եսայանը պատասխանեց՝ այստեղ կարևորը գործն է, որը պետք է արվի:




Լրահոս