Ախուրյանում 136 ընտանիք բնակարան կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ քաղաքաշինության նախարարության և Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ Ախուրյանի գյուղապետարանում կայացել է վիճակահանություն, որի ժամանակ ձևավորվել է երկրաշարժի հետևանքով Ախուրյան համայնքում անօթևան մնացած և շահառու ճանաչված պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում 136 ընտանիքներից բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) և համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերից բնակարան ստացողների ցուցակները:

Վիճակահանության արդյունքներով ԲԳՎ ստացողների ցուցակում է ընդգրկվել 36 ընտանիք, որոնց բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով ՀՀ Շիրակի մարզպետարանին հատկացված 210.0 մլն. դրամի շրջանակներում:
Իսկ բնակարան ստացողների ցուցակում ընդգրկված 100 ընտանիք բնակարան է ստանալու համայնքում կառուցվող 3 բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքների ավարտից հետո՝ այդ շենքերից բնակարանների հատկացմամբ:




Լրահոս