
Վրաստնաի խորհրդարանում ընտրությունների նախաշեմին պատգամավորները ծեծկռտուք են կազմակերպել տեղական հեռուստաալիքներից մեկի հենց ուղիղ եթերում:
Ծեծկռտուքին մասնակցել են Ժողովրդավարական շարժման ներկայացուցիչ Վեպխիա Գուրգենիշիվլին և արդյունաբերողների քաղաքական բլոկի ներկայացուցիչ Փոլադ Խալիկովը:
Վիճաբանությունը սկսվել է, երբ Խալիկովը գրիչը նետել է ընդդիմադրի վրա: Վերջինս չի կարողացել զսպել իրեն և հարձակվել է նրա վրա: Ծեծկռտուքը մի քանի վայրկյան է տևել, նրանց կարողացել են արագ առանձնացնել:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 8-ին: