Երեխայի կողմից կատվին ցավեցնելու համար հարևանների վեճն ավարտվել է սպանությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2013թ. հունվարի 1-ին հարևանուհիներ՝  Արեգնազան Բաղդասարյանն ու Ֆարիդա Սարգսյանը որոշել գիշերել վերջինիս տանը:

Արեգնազ Բաղդասարյանի հետ է եղել նաև իր մանկահասակ որդին, որը հաևանի տանը գտնվող կատվի հետ խաղալիս ցվեցնումէ նրան, սա պատճառ է դառնում, որ հարևանուհին սեղանի վրայից վերցնի դանակն ու սկսի սպառնալ երեխային:

Քիչ անց վիճաբանություն է առաջացել Ֆ.Սարգսյանի և Ա.Բաղդասարյանի միջև, որից հետո  քաշքշոցի ժամանակ Ա.Բաղդասարյանը ձեռքերով հետ է հրել Ֆ.Սարգսյանին, որի հետևանքով վերջինս ընկնելիս գլխով բախվել է մետաղյա վառարանին և կորցրել գիտակցությունը:

Ըստ մեղադրական եզրակացության` Դրանից հետո Ա.Բաղդասարյանը սպանելու դիտավորությամբ ալեհավաքի լարով փորձել է խեղդելով սպանել Ֆ.Սարգսյանին: Ա.Բաղդասարյանի գնալուց հետո Ֆ.Սարգսյանը տևական ժամանակ վառարանի մոտ անգիտակից ընկած է մնացել, վառարանի ծխատար խողովակից դուրս եկած կրակների հետևանքով հրդեհ է բռնկվել, որի հետևանքով հատակին անգիտակից ընկած, սակայն դեռևս կենդանի Ֆ.Սարգսյանը այրվածքային շոկից և գանգուղեղային փակ վնասվածքից մահացել է:

Դատարանը ուսումնասիրելով փաստերը  որոշեց Արեգնազ Գրիգորյանին մեղավոր ճանաչել և դատապարտել նրան ազատազրկման 8/ութ/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով:




Լրահոս