Հայաստանը կարող է օգտագործել «Իսկանդեր»-ներն առանց Ռուսաստանի թույլտվության. ռուս ռազմական փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս այն ամենը, ինչը կարող ենք ասել, այն է, որ Հայաստանում «Իսկանդեր»-ները հայտնվել են: Այս մասին Rusarminfo-ի հետ հարցազրույցում ասել է ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Փերենջիևը:

«Հայաստանում «Իսկանդեր»-ները հայտնվել են: «Ռուսաստանն է վաճառել» արտահայտությունն այստեղ անտեղի է: Թույլատրելի է, որ Ռուսաստանը նման զենք մատակարարի Հայաստանին՝ որպես ՀԱՊԿ դաշնակից»,-ասել է Փերենջիևը:

Փորձագետը համոզված է, որ Հայաստանը կարող է օգտագործել «Իսկանդեր»-ներն առանց Ռուսաստանի թույլտվության: «Եթե խոսքը հենց Հայաստանի տարածքների պաշտպանության մասին է, ապա նա կարող է օգտագործել այդ զինատեսակը իր անվտանգությունը պաշտպանելու նպատակով: Հայաստանի ղեկավարությունը կարող է նույնիսկ պետք է կազմակերպի նման զինատեսակի հետ աշխատանքի համար իր զինծառայողների վերապատրաստումը»,-նշել է փորձագետը:

Նրա կարծիքով՝ հարցականի տակ է մնում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից «Իսկանդեր»-ների օգտագործման հնարավորությունը: «Ամեն դեպքում, նման հզոր զենքի առկայությունը զսպող միջոց է Բաքվի համար»,-եզրափակում է փորձագետը:




Լրահոս