
Հայազգի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը չի մասնակցել «Ռեալ Սոլթ Լեյքի»՝ երեկ կայացած մարզմանը: Նախորդ օրը մարզման ընթացքում Մովսիսյանը բախվել է թիմակից Ջասթեն Գլադի հետ, ինչի պատճառով անավարտ է թողել պարապմունքը:
Լրատվամիջոցները հայտնում են, որ Մովսիսյանը պետք է բուժզզնում անցնի: Հայ հարձակվողի մասնակցությունը ՌՍԼ-ի առաջիկա խաղին հարցականի տակ է:
ՄԼՍ-ի արևմտյան կոնֆերենցիայի հերթական խաղում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեպտեմբերի 25-ին հյուրընկալելու է «Դալասին»: