Արամայիս Գրիգորյանը մարզպե՞տ. ինչ փոփոխություններ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ Արարարտի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հետևում է Արարատ գյուղի գինու կոնյակի գործարանում խաղողի մթերման աշխատանքներին, այս ընթացքում համառորեն լուրեր են տարածվում այն մասին, որ առաջիկայում հնարավոր է Արարատի մարզպետ նշանակվի  ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանը:

ArmLur.am-ը կապ հաստատեց Ռուբիկ Աբրահամյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսազանգին, ինչպես նախորդ դեպքերում, այնպես էլ այս անգամ պատասխանեց իր օգնական ոմն Նարեկը, ով լսելով հարցը, խոստացավ, որ այն կփոխանցի մարզպետին: Իսկ այս ընթացքում Բնապահպանության նախարարությունում, ըստ իրենց պնդման, շարունակվում է բնականոն աշխատանքը:

«Մենք բնականոն հունով աշխատում ենք: Իսկ նման տեղեկություն, որ Արամայիս Գրիգորյանին պետք է նշանակեն Արարատի մարզպետ, մենք չունենք»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց բնապահպանության նախարարի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Թեհմինե Արզումանյանը:




Լրահոս