
Այսօր տեղի է ունեցել «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի կալանքի միջնորդության քննարկումը, որի կեսից վերջինս խնդրել է իրեն դուրս բերել դահլիճից և տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Մանուկյանը սուր ելույթ է ունեցել և նշել, որ իր համար շատ վիրավորական և կոպիտ է ներկայացված միջնորդությունը: Դրանից հետո նա շատ նյարդայնացել և խնդրել է, որպեսզի իրեն դահլիճից դուրս բերեն: