Սերժ Սարգսյանն իր աշխատակազմին հանձնարարել է ամփոփել համաներման տեքստը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն իր աշխատակազմին երեկ հանձնարարել է ամփոփել Հայաստանի Անկախության 25-ամյակի առթիվ հայտարարվելիք համաներման տեքստը եւ այսօր այն ներկայացնել իրեն: Սա նշանակում է, որ համաներման նախագիծը Սերժ Սարգսյանին ներկայացնելուց հետո կարճ առաջիկայում պարզ կդառնա՝ նախագիծը երբ է խորհրդարան մտնելու` եկող երկուշաբթի գումարվելիք արտահերթ նստաշրջանի շրջանակներո՞ւմ, թե՞ հոկտեմբերի սկզբին կայանալիք ԱԺ հերթական քառօրյայի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ի սկզբանե լուրեր էին տարածվել, թե համաներման նախագիծը խորհրդարան կուղարկվի սեպտեմբերի 26-ին` հրավիրվելիք արտահերթ նստաշրջանի շրջանակներում: Երեկ ՀՀ կառավարության նիստում հաստատվեց ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու որոշումը, սակայն համաներման նախագիծը օրակարգում ընդգրկված չէր: Նշված արտահերթի շրջանակներում խորհրդարանին կներկայացվեն առայժմ թվով 22 օրենսդրական փաթեթներ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս