Հովիկ Աբրահամյանի հորդորներին հետևած մարզպետները փոշմանել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ կառավարությունում մարզպետների մասնակցությամբ պետք է տեղի ունենա եկող` 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Նման քննարկումները սովորաբար փակ ռեժիմով են տեղի ունենում, եւ դրանց մասին հանրությունը տեղեկանում է միայն հաղորդագրություններից: Սակայն մարզպետներից շատերն այս քննարկմանն առանձնապես ոգեւորված չեն մասնակցելու:

Բանն այն է, որ մարզպետներից մի քանիսը, ականջալուր լինելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորներին, այս ընթացքում կառավարության աշխատակազմին են ներկայացրել թվեր, թե իրենց հատկացված պետական միջոցներից որքան գումար են «խնայել»: Եւ ներկա վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է ոչ թե խրախուսել խնայողություն արած չինովնիկներին, այլ կրճատել մարզպետարաններին տրվող գումարները՝ թողնելով խնայվածի չափ: Ասել է թե՝ տեղավորվեք նախորդ տարվա «թվերի մեջ»: Ու եթե մարզային իշխանիկներն իմանային, որ այսպես է լինելու, ապա բյուջետային միջոցները չէին խնայի եւ ամբողջությամբ կծախսեին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս