Պավել Մանուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն  տեղեկացրել էինք, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանին երեկ «Շտապօգնության» մեքենայով էին տեղափոխել էին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, նրա կալանքի մասին որոշումը փոփոխելու գործով:

Դատարանը բավարերեց քննիչի միջնորդությունը. Պավել Մանուկյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ:

 

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանն ու իր որդին հուլիսի 27-ին ոտքի հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդի տարածքում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):




Լրահոս