Դժբախտ պատահար Կառնուտ գյուղում. կա զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը փլուզվել են, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Տ. Հ.-ը  (ծնված 1949 թ.) և Մ. Հ.-ը (ծնված 1981 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Գյումրիի ԲԿ, որտեղ Մ. Հ.-ը մահացել է,  իսկ Տ. Հ-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




Լրահոս