Դատարանը քննում է Վարուժան Ավետիսյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Վարուժան Ավետիսյանի կալանքը երկարացնելու գործով դատական նիստը:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի Վարուժան Ավետիսյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնեն:

Նշենք, որ Վարուժանի փաստաբանները բացարկ են ներկայացրել դատավորին՝ պատճառաբանելով, որ նույն դատավորն է ընտրել խմբի անդամների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը և հիմա չի կարող արդար քննություն անցկացնել:

Դատարանի դիմաց են հավաքվել Վարուժան Ավետիսյանի աջակիցները:

Հիշեցնենք` Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Այս մեղադրանքներին ավելի ուշ միացվել է նաեւ նախորդ տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու՝ նրա դեմ առաջադրված մեղադրանքը:




Լրահոս