Ներկայացում ոչ թե բեմի վրա, այլ` փորձասենյակում. Տիկնիկային թատրոնում նոր ֆորմատի պակաս չկա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով Երեւանի պետական տիկնիկային թատրոնի բեմում տեղի կունենա նոր ներկայացման պրեմիերա, այն կոչվում է «Մատնաչափիկը», որը ներկայացնում է ստվերների թատրոնը: Տիկնիկային թատրոնում առաջին անգամ է կիրառվում այս ֆորմատը:

 

 

14483440_1152211698193228_1345145272_n

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը, ով եւս ընդգրկված է ներկայացման մեջ, «Ժողովուրդ»-ին պատմեց` «Մատնաչափիկը», որը բեմադրվել է համանուն հեքիաթի հիման վրա (բեմադրիչ` Սամսոն Մովսիսյան), նորություն է, այն տարիքային սահմանափակում չի ենթադրում, իսկ ներկայացվող ֆորմատը բազում բարդություններ եւ միեւնույն ժամանակ հետաքրքրություններ ունի. «Այս ներկայացումը թույլ տվեց բացահայտել ինձ նոր կողմերից: Իհարկե, բարդ է հանդես գալ այնպիսի ֆորմատի շրջանակում, որը դերասանին թույլ չի տալիս ցուցադրել միմիկաներ, փոխարենը վերջինս ստվերային տիկնիկի պլաստիկայի միջոցով պետք է փորձի էմոցիա արտահայտել: Կարծում եմ` յուրահատուկ բեմադրություն է ստացվել»:

14470757_1152211701526561_2130627002_n

Տաթեւը տեղեկացրեց նաեւ, որ Տիկնիկային թատրոնում հոկտեմբերին հանդիսատեսի դատին կհանձնվի մեկ այլ ներկայացում արդեն մեծերի համար: Այն կոչվում է «Խոսի՛ր ինձ հետ», ռեժիսորը կրկին Սամսոն Մովսիսյանն է. «Ներկայացման մեջ խաղում ենք երկու հոգով` ես եւ դերասան Դավիթ Սարգսյանը: Սրա ֆորմատը եւս բավական հետաքրքիր է. ներկայացումը կցուցադրվի ոչ թե բեմի վրա, այլ փորձասենյակում»,-մանրամասնեց դերասանուհին:
Իսկ հարցին, թե արդյոք Տաթեւին առաջիկայում կտեսնենք հեռուստանախագծերի շրջանակներում, վերջինս պատասխանեց. «Այո՛, կա նման նախագիծ` 18-20 սերիայից բաղկացած ֆիլմ, որի շրջանակում մասնակցություն կունենամ նաեւ ես: Այլ մանրամասներ հայտնել դեռեւս չեմ կարող»:

14483618_1152211708193227_1573706967_n

Մենք հետաքրքրվեցինք` արդոք Տաթեւը ստանում է սերիալներում նկարահանվելու առաջարկներ. «Այո՛, հրավերներ լինում են, բայց ես ինձ հայկական սերիալներում չեմ տեսնում:Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ դրանց սցենարն ու նկարահանումները գրվում եւ իրականացվում են տեղում` հանպատրաստից, իսկ ես պատրաստ չեմ դրան: Կհամաձայնեմ նկարահանվել այն սերիալում, որի շրջանակում կտարվեն ծավալուն նախապատրաստական աշխատանքներ: Ամեն դեպքում, նրանց, ովքեր նկարահանվում են սերիալներում, բան չունեմ ասելու, վերջիններիս թվում շատ կան ինձ հարազատ մարդիկ»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս