Մոսկվայում վերելակի ընկնելու հետևանքով 5 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5 մարդ է զոհվել Մոսկվայի հյուսիս-արևմուտքում վերելակի ընկնելու հետևանքով, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Մոսգոսստրոյնադզոր»-ի մամուլի ծառայությանը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Շենոգինի փողոցում վարչական շենքերից մեկում:

Նախնական տվյալներով՝ վերելակի պարանը պոկվել է 19-րդ հարկում, երբ վերելակի խցիկում 5 մարդ է գտնվել:

Դեպքի մանրամասները ճշտվում են:




Լրահոս