Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում կքննվի «Ոտքի´ Հայաստան»-ի անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքի որոշումը երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը:
Դատարանի դիմաց են հավաքվել Անդրիաս Ղուկասյանի աջակիցները:
Հիշեցնենք, որ նա ձերբակալվել է հուլիսի 29-ին և մեղադրվում է զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: