Մարսելոն չի մասնակցի ակումբի առաջիկա խաղերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի իր թիմի առաջիկա խաղերին: Նա վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Վիլյառեալ»-ի հետ խաղում (1:1) և փոխարինվել էր:

«Արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է աջ ոտքի գերձգում: Առայժմ հայտնի չէ Մարսելոյի վերականգնման հստակ ժամկետները, սակայն իսպանական լրատվամիջոցները նշում են, որ բրազիլացի պաշտպանին անհրաժեշտ է մոտ երկու շաբաթ:




Լրահոս