
Ամերիկացի թենիսիստուհի, աշխարհի երկրորդ ռակետ Սերենա Ուիլիամսը չի կարող մասնակցել Չինաստանում կայանալիք մրցաշարերին, հայտնում է wtatennis.com-ը:
«Հիասթափված եմ, որ չեմ կարող խաղալ Ուհանում և Պեկինում՝ ուսիս վնասվածքի պատճառով: Վստահ եմ, որ երկրպագուներն ականատես կլինեն լավ թենիսի: Ես կկենտրոնանամ Սինգապուրի մրցաշարի նախապատրաստական փուլի վրա»: