Լուսանկարվել սիրող նորանշանակ նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը, պարզվում է, սիրում է լուսանկարվել: Նախօրեին կառավարության նիստի ավարտից հետո, երբ նախարարը դուրս էր գալիս կառավարության շենքից, լրագրողները սկսեցին նկարել նրան:

Նախարարը կանգնեց եւ ասաց, թե նկարեք, հենց վերջացնեք, կասեք, գնամ: Լրագրողները նախարարից խլեցին մոտ 3 րոպե` նրա ֆոտոսեսիան կազմակերպելու համար, որից հետո նա դեմքի ակնհայտ գոհ արտահայտությամբ լքեց կառավարության շենքը:

 




Լրահոս