Փոփոխություններ կատարելն արդեն իսկ դրական քայլ է. Գագիկ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը կարևոր է համարում նորանշանակ վարչապետի նախաձեռնությամբ տեղի ունեցող փոփոխությունները, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց նա, նշելով, որ փոփոխություններ կատարելն արդեն իսկ դրական քայլ է:

Այժմ, սակայն, պատգամավորն որևէ առաջարկություն չունի վարչապետին. «ԱԺ-ում քննարկումների ժամանակ կհնչեն հարցեր և պարզ կլինի առաջարկություններ ունենք, թե ոչ»:

Հիշեցնենք, որ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության կազմում հիմքային փոփոխություններ է ձեռնարկել, արդեն իսկ բազմաթիվ նախարարներ հրաժեշտ են տվել իրենց պաշտոններին, իսկ մի մասի պաշտոնավարման ճակատագրին էլ դեռևս մնում է անհայտ:




Լրահոս