Գագիկ Ծառուկյանը «միջնորդել» է. Գաբրիել Ղազարյանն այն «երջանիկներից» է, ով կվերանշանակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այս ընթացքում հասցրել է նշանակել չորս նոր նախարարների, իսկ երկուսն էլ վերանշանակվել են:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը նախկին կառավարության հատուկենտ «երջանիկներից» է լինելու, ով կվերանշանակվի իր պաշտոնում: Բանն այն է, որ ինչպես եւ սպասվում էր, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նրա համար «միջնորդել» է:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գաբրիել Ղազարյանը, անդրադառնալով իր վերանշանակման ուշացմանը, ասաց. «Դե, կորոշեն»: Մեր այն հարցին, թե ճի՞շտ է, որ Գագիկ Ծառուկյանն իր վերանշանակման համար դիմել է Սերժ Սարգսյանին, նախարարի պաշտոնակատարը հավաստիացրեց, թե նման բան չի եղել:

Հավելենք, որ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն արդեն հրաժեշտ է տվել իր պաշտոնին:




Լրահոս