Վարուժան Ավետիսյանը չի ցանկացել ներկայանալ դատավարությանը. նա կշարունակի մնալ կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում ընթացող իր գործով քննություններին ներկա չի եղել:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը չի գտնում, որ կարող է արդար դատավարություն անցկացվել, և նպատակահարմար չի գտել դատարան ներկայանալ. «Բոլորիս համար էլ պարզ է, որ դատարանը պետք է բավարարեր քննիչի միջնորդությունը կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու մասին»:

Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ իրենք, այնուամենայնիվ, կբողոքարկեն այս որոշումը:

Հիշեցնենք, որ Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Այս մեղադրանքներին ավելի ուշ միացվել է նաեւ նախորդ տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու՝ նրա դեմ առաջադրված մեղադրանքը:




Լրահոս