Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները դժգոհ են Մոուրինյոյից, հայտնում է Manchester Evening News-ը: Նշվում է, որ թիմից տեղեկությունների արտահոսք է եղել, և այդ հարցում գլխավոր կասկածյալը հենց Լյուկ Շոուն է:
Այդ մասին լուրեր են շրջանառվել «Ուոտֆորդ»-ից կրած պարտությունից հետո, երբ պորտուգալացին Շոուին մեղադրել է թիմի անհաջողության մեջ: Սակայն Մոուրինյոն փորձում է ելք գտնել` թիմի բարոյահոգեբանական մթնոլորտը կարգավորելու համար: Նա հայտարարել է, որ հանգստյան օր է տրամադրելու յուրաքանչյուր խաղից հետո` անկախ արդյունքից: