Վթար Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին. «Մերսեդես»-ի վարորդը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 12-րդ կմ-ին կողաշրջվել է:

Վարորդը՝ 1960 թ. ծնված Վարդան Հայրապետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն:




Լրահոս