Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի երեխաները` ամուսնալուծության հիմնական պատճառ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածելով ամուսնալուծվելու մասին լուրերը, Անջելինա Ջոլին Բրեդ Փիթին արդեն իսկ մեղադրել է հարբեցողության, դավաճանության և երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ, սակայն, պարզվում է, որ երեխաները, ինչպես թվում էր, այնքան էլ անմեղ չեն:

1474639316

Լրատվամիջոցներում արդեն քննարկվել է Բրեդի հնարավոր սիրավեպը ֆրանսուհի Մարիոն Կոտիյարի հետ, բայց այս պատմությանը փոխարինող եկավ այն, ով Փիթը հարվածել է իր ավագ որդուն` Ֆրանսիայից թռիչքի ժամանակ, որն  Անջելինային դրդել է դիմել ապահարզանի:

1474639327

Ջոլիի պնդմամբ, Փիթը վիճել է 15-ամյա Մեդոքսի հետ և նույնիսկ հարվածել նրան, սակայն անձամբ Փիթը հերքում է դա, և չի հասկանում, թե ինչու է Անջելինան իր մասին այդպիսի բաներ ասում, չէ որ, եթե ամուսնալուծություն էր ցանկանում, ապա կարող էր դա հանգիստ անել` առանց աղմուկի և սկանդալի:

Բացի այդ, եթե իսկապես պատճառը Մեդոքսի հետ վեճն է եղել, ապա դա կարող էր ավարտվել միայ  պատժով: Նրանց ընտանիքի դայակներից մեկի պատմելով, երեխաները մեծանում են շատ երես առած և գրեթե ոչ մի բանում նրանց չեն մերժում: Նրանք կարող են հրաժարվել պարապմունքներից, իսկ Մեդոքսն արդեն հակում ունի ալկոհոլի:

1474639344

Այժմ Բրեդի ընկերն ասում է, որ վերջինս շատ կոտրված է և դրան պատճառ կա: Չէ որ անաղմուկ ամուսնալուծության փոխարեն ջրի երես դուրս եկան ընտանեկան բազմաթիվ գաղտնիքներ: Եվ սա միայն սկիզբն է…

1474639436

 




Լրահոս